Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Սասունցի Դավիթ
Բեմական արվեստ

Սասունցի Դավիթ

2026 թ. նոյեմբերի 19, հինգշաբթի · 19:30The Gabriel Sundukyan State Academic Theatre · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

Սասունցի Դավիթ

Բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան

Բեմանկարիչ՝ Մերի Սարգսյան

Երաժշտական ձևավորումը՝ Ջուլիետա Հովսեփյան

Դերակատար՝ Արմեն Քուշկյան

«Սասունցի Դավիթ» բեմադրությունը դարձավ այն կարևոր հաղթանակը, որը թատրոնը երկար ժամանակ որոնում էր։ Սմբակների թրթիռ ու սրերի զարկ, ավազի ու ջրի հնչյուն, խոսքի ու քամու մեղեդի, գործվածքների շարժում և մեկ դերասանի բազմազան խաղ։ Դավիթն ու Մսրա-Մելիքը, Ձենով Օհանը և Իսմիլ Խաթունը, սուրհանդակներ ու գյուղացիներ, օդալիսիկներ ու պառավներ՝ դյուցազներգական հեքիաթի հերոսներ և այդ հեքիաթը ծնած մարդկանց դիմագծեր։ Էպոսի հերոսական ուժը հոսում է դեպի դահլիճ ու ներթափանցում հանդիսատեսի երակներով։

Տոմսերի արժեքը՝ 1,000 - 3,000 դրամ։

Կազմակերպիչ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Բեմական արվեստԹատրոն