Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Սվետլանա Նավասարդյան
Երաժշտություն

Սվետլանա Նավասարդյան

2026 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի · 19:00Կոմիտասի թանգարան-ինստիտուտ · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Կատարողներ

Նկարագրություն

Կարդալ ավելին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան

ընդառաջ

Հ․Հ․Ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Սվետլանա

Նավասարդյանի

Մենահամերգ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 19:00

ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԴԱՀԼԻՃ

Սվետլանա Նավասարդյանին մամուլը «մոգական» է կոչել, երաժշտական

աշխարհը՝ «անուրանալի անհատականություն», «դաշնամուրային

հրաբուխ», իսկ երաժշտագիտական քննադատությունը՝ «խորհրդանիշ

ընդվզումի, որ դեմ է այն ամենին, ինչը արվեստում առօրեականություն ու

կանխատեսելիություն է մարմնավորում»:

Սվետլանա Նավասարդյանը Շումանի, Բախի, Եղիսաբեթ թագուհու անվան

և Սիդնեի միջազգային մրցույթների դափնեկիր է, համերգներով հանդես է

եկել աշխարհի ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա,

Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Հունաստան, Ճապոնիա,

Չինաստան, Ավստրալիա, Եգիպտոս, Քուվեյթ և այլն։

Նրա երաժշտական կարիերան լի է անվանի երաժիշտների հետ

համագործակցության բազմաթիվ դրվագներով՝ Եվգենի Սվետլանով, Վալերի

Գերգիև, Վասիլի Սինայսկի, Կառլ Էտտի, Քրիստոֆեր Ուորեն-Գրին, Էլիսո

Վիրսալաձե, Եվգենի Կիսին, Վլադիմիր Սպիվակով, Յուրի Բաշմետ և շատ

ուրիշներ։

Սերտորեն համագործակցում է Փարիզի Ecole Normale de Musique,

Ստոկհոլմի Lille Academia, Էսսենի Hochschule fur Musik, Ֆրանսիայի,

Գերմանիայի, Ճապոնիայի երաժշտական հեղինակավոր այլ

հաստատությունների հետ:

Սվետլանա Նավասարդյանը Երևանի Կոմիտասի անվան պետական

կոնսերվատորիայի հրավիրյալ պրոֆեսոր է, վարպետության դասեր է

վարում աշխարհի տարբեր երկրներում:

Տոմսի արժեքը՝ 3000 դրամ։

Տոմսերը կարող եք ձեռք

բերել tomsarkgh.am-ից։

—

Երևան, Արշակունյաց 28

Կազմակերպիչ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ

ԵրաժշտությունՀամերգներ

Լրացուցիչ տեղեկություններ

Ստեղծված է AI-ով

Ավտոմատ առաջարկներ՝ կազմակերպչի պաշտոնական տեղեկություններից առանձին։

Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։ Տեղի է ունենալու Հոկտեմբերի 12-ին, ժամը 19:00, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում (Երևան, Արշակունյաց 28)։ Տոմսի արժեքը 3000 դրամ է։

ԵրաժշտությունՀամերգներ