Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
«Ջինսի սերունդը» | Թատրոն տանիքում
Բեմական արվեստ

«Ջինսի սերունդը» | Թատրոն տանիքում

2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ · 19:00Theatre on the Roof · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

Թատրոն Տանիքում

Պատմություն մի խումբ երիտասարդների մասին, ովքեր Թբիլիսիի օդանավակայանում փորձում են առևանգել ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռը՝ ԽՍՀՄ-ից փախուստ գործելու նպատակով։ Նրանց քայլը դարձավ մի ամբողջ սերնդի ձայն՝ ազատության, արժանապատվության ու այլ իրականության երազանքի համար։

Ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի բեմադրությունը վերակենդանացնում է այդ երազանքի ողբերգական վախճանը։ Ջինսը՝ որպես ազատության ու ըմբոստության խորհրդանիշ, դառնում է ներկայացման էմոցիոնալ առանցքը։

Ներկայացումից առաջ Ձեզ են սպասում թեմատիկ համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն:

Հասցե՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա)

Տոմսերի արժեքը՝ 5000-8000 դրամ

Տանիքը սիրով սպասում է Ձեզ:

Կազմակերպիչ՝ Թատրոն տանիքում

Բեմական արվեստԹատրոն