Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Ֆիլումենա Մարտուրանո
Բեմական արվեստ

Ֆիլումենա Մարտուրանո

2026 թ. հոկտեմբերի 23, ուրբաթ · 19:30«Mher Mkrtchyan» artistic theatre · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

«Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման առաջնախաղ

Է. դե Ֆիլիպպո

Պրեմիերա 18+

Տրագիկոմեդիա

Ներկայացումը պատմում է մի կնոջ մասին, ում կյանքը ճակատագրի հեգնանք է, անցած ուղին՝ նսեմացնող ու մարդկային արժանապատվությունը ոտնահարող։ Նրա միակ երազանքը ընտանիք ունենալ է՝ անկեղծ սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ պարուրված։ Նա ունի իր օրենքները, որով պայքարում է ու հաղթահարում կյանքի խոչընդոտները։ Նա ուժեղ է, վճռական, թեև ունի նուրբ հոգի՝ մարդկային բարձր արժեքներով լեցուն։

Նա պայքարում է մոր, կնոջ արժանապատվության, ընտանիքի, սիրո և սոցիալական անարդարության և իր երեխաների արժանապատիվ ապագայի համար։

Նա Նեապոլցի ՖԻԼՈՒՄԵՆԱ ՄԱՐՏՈՒՐԱՆՈՆ Է։

Բեմադրիչ և երաժշտական ձևավորման հեղինակ՝ Լյուդվիգ Հարությունյան

Դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Տիգրան Գաբոյան, Տաթևիկ Մելքոնյան, Արամ Բախչինյան,

Գարիկ Առաքելյան, Վազգեն Մկրտչյան, Մարի Գրիգորյան, Գեորգի

Հովակիմյան, Լուսինե Ավանեսյան, Միլենա Ավանեսյան, Սարգիս

Վարդևանյան, Ռուդիկ Մարտիրոսյան

Բեմանկարիչ՝ Իվանա Կրչադինաց

Զգեստների նկարիչ՝ Տաթևիկ Մելքոնյան

Լուսային ձևավորում՝ Էրիկ Բադալյան

Պաստառի հեղինակ՝ Իվանա Կրչադինաց

Տոմսերի արժեքը՝ 4000, 5000 դրամ

Կազմակերպիչ՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն ՀՈԱԿ

Բեմական արվեստԹատրոն