Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Սպասված վերադարձ
Բեմական արվեստ

Սպասված վերադարձ

2026 թ. հոկտեմբերի 14, չորեքշաբթի · 19:30Bohem theatre · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

Վահագն Սիմոնյան (ՊոնչՕ)

…ես վերադարձա…

Հանրահայտ և սիրված էստրադային արտիստ Վահագն Սիմոնյանի (Պոնչո) մենաներկայացումը, որը ներկայացնում է արվեստագետի կենսագրությունը և նրա հետ պատահած դեպքերն ու հանդիպումները, Նրա գերդաստանի արմատներից մինչ այսօր, ինչպես նաև վերջին 8 տարվա հարկադրված մասնագիտական և քաղաքացիական պարապուրդը (անձնական ինֆորմացիայի տեսակետից թույլատրելի սահմաններում)։

Ներկայացման բաժիններն են՝

  • Մանկություն
  • Պատանեկություն
  • Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց
  • Բանակ
  • Հեռուստատեսություն
  • Թատրոն
  • Կինո
  • Կամավոր աքսոր
  • Եվ նորից բեմում է Պոնչոն։

Բաժիններից ամեն մեկն ուղեկցվում է արտիստի հետ տեղի ունեցած ուրախ ու խորիմաստ դեպքերով, հանդիպումներով և պատահարներով։

Ինտերակտիվ՝ (էկրանի, ուղիղ միացումների միջոցով) զրույցներով հայտնի և ոչ հայտնի արտիստի, նրա մտերիմների և ընկերների հետ, որոնցից յուրաքանչյուրն ականատեսն ու մասնակիցն է եղել այդ դեպքերին։

Ընդհանուր առմամբ՝ շատ ջերմ և ուրախ մթնոլորտ դահլիճում։

Ներկայացման տևողությունը՝ 1 ժամ 20 ր

Հոկտեմբերի 14 , -ին

Բոհեմ թատրոնում

Ժամը՝ 19։30

Տոմսերի արժեքը՝ 6000, 7000, 8000 դրամ։

Գնված տոմսերը վերադարձի/փոխանակման ենթակա չեն:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Տոմսարկղից։

Կազմակերպիչ՝ Ստեփան Ղամբարյան ԱՁ

Բեմական արվեստԹատրոն