Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

«Էութեան թատրոնը» ներկայացնում է բեմադրություն մանուկների և մեծահասակների համար՝ ըստ Լեոնարդո դա Վինչիի առակների և հեքիաթների։

Հանճարեղ նկարիչը՝ խոհերով տարված, նկարում է ինքնամոռաց։

Հանկարծ նրա միտքը կենդանանում է, դառնում թիթեռնիկ և սկսում խոսել՝ բացահայտելով նկարչի ներքին աշխարհը։

Գունագեղ, աշխույժ և ուսուցանող խոսքն ու խաղը թույլ են տալիս ճանաչել բնության օրենքներն ու օրինաչափությունները։

Բեմի ձևավորումը յուրահատուկ է. այն արված է բնական կտավով: Այն հնարավորություն է տալիս հեքիաթային հերոսների հետ շրջել անտառով,

տեսնել և ճանաչել բնության հրաշքները, արդարն ու բարին…

Հոկտեմբերի 16 ժամը 13:00 և 15:00

Տոմսերի արժեքը՝ 1500, 2000, 2500 դրամ։

Կազմակերպիչ՝ Արմինե Փամբուխչյան ԱՁ

Բեմական արվեստԹատրոն