Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Սիրո խոստովանություն
Բեմական արվեստ

Սիրո խոստովանություն

2026 թ. հոկտեմբերի 22, հինգշաբթի · 19:00Yerevan State Chamber Theater · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

«Սիրո Խոստովանություն»

Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ թատրոնի գեղարվեստական

ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Արա Երնջակյան

Երաժշտական գործիքավորում՝ Վահե Գրիգորյան։

Դերերում՝ Ռաֆայել Երանոսյան, Սենիկ Բարսեղյան, Զիրոյան, Սոնա Մաթևոսյան, Լուիզա Ներսիսյան

Աշխարհում կան քաղաքներ ավելի մեծ ու հզոր, բայց չկա մեկ ուրիշը, որն այսպես զարմանալի կերպով պատկերազարդված լինի անմահ աստվածաշնչով: Երևան՝ քաղաք, որի ծննդյան վկայականը Քրիստոսից առաջ է կնքվել:

Միասին բացահայտենք մեր զարմանահրաշ քաղաքի անբացատրելի առեղծվածը:

Ուրախ, միամիտ, մի քիչ անհամբեր, չափից շուտ բռնկվող, բայց միշտ բարի և զգայուն՝ այստեղ ծիծաղն ու արցունքը անբաժան են միմյանցից և բնական, ինչպես երեխայի մոտ:

«Սիրո խոստովանություն»-ը ջերմ, տեղ-տեղ մի փոքր թախծոտ և անչափ զգացմունքային պատմություն է՝ Երևանի և երևանցիների մասին:

Սա մեր սիրելի մայրաքաղաքի պատմությունն է` համեմված երնջակյանական քնարական հումորով և Երևանին նվիրված հին ու նոր սիրված երգերով:

Ժանր՝ Լիրիկական կատակերգություն

Տևողություն՝ 1ժ 30ր

Տարիք՝ 18+

Տոմսերի արժեքը՝ 3000-8000դր.:

Կազմակերպիչ՝ Երևանի Պետական Կամերային Թատրոն

Բեմական արվեստԹատրոն