Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Կատվի Տունը
Բեմական արվեստ

Կատվի Տունը

2026 թ. հոկտեմբերի 28, չորեքշաբթի · 13:00Պատանի հանդիսատեսի թատրոն · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

«ԿԱՏՎԻ ՏՈՒՆԸ»

Երաժշտական հեքիաթ

Տիկին Կատուն ապրում է շքեղ տանը, սիրում է խնջույքներ կազմակերպել և ուրախանալ: Նրա անօթևան զարմիկները` փոքրիկ կատուները, նրանից օգնություն են խնդրում, բայց տիկին Կատուն արհամարհում է նրանց և տնից դուրս շպրտում:

Մի օր Կատվի տունը վառվում է և նա դառնում է անօթևան: Նա օգնություն է խնդրում իր հարևաններից՝ Հավից, Այծից, Խոզից, բայց բոլորը նրան մերժում են, ինչպես նա էր մերժել փոքրիկ կատուներին:

Իսկ թե ով է օգնում տիկին Կատվին, կիմանաք, եթե դիտեք այս հեքիաթ-ներկայացումը:

Բեմադրությունը՝ Հասմիկ Սուվարյանի

Բեմանկարչությունը և զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի

Երաժշտությունը՝ Նարեկ Կոսմոսի

Խորեոգրաֆիան՝ Միլենա Խաչատրյանի

Տարիքային սահմանափակումը՝ 2+

Հասցե՝ Մոսկովյան 3

Տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000 դրամ

Կազմակերպիչ՝ Պատանի հանդիսատեսի թատրոն

Բեմական արվեստԹատրոն