Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Վերադառնալ միջոցառումներին
Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն | Այվըր Բոլթըն, Աննա Ագլատովա
Երաժշտություն

Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն | Այվըր Բոլթըն, Աննա Ագլատովա

2026 թ. նոյեմբերի 6, ուրբաթ · 19:00Aram Khachaturyan Concert Hall · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

Նոյեմբերի 6, 19:00

Խորագիրը՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ 18-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ | Այվըր Բոլթըն, Աննա Ագլատովա

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

Նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին

Նոյեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա փառատոնի հերթական բացառիկ համերգը՝ համաշխարհային դասական երաժշտության երկու մեծ անունների մասնակցությամբ։

Աննա Ագլատովա՝ սոպրանո

Այվըր Բոլթըն՝ դիրիժոր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Ծրագրում՝

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կոնցերտային արիաներ սոպրանոյի և նվագախմբի համար՝ «Bella mia fiamma», «Ch’io mi scordi di te» և այլ ստեղծագործություններ։

Յոզեֆ Հայդնի «Առավոտ», «Կեսօր» և «Երեկո» սիմֆոնիաները՝ երաժշտական օրվա երեք տարբեր տրամադրությունների և բնապատկերների արտահայտիչ պատկերումը։

Աննա Ագլատովայի փայլուն ձայնը, Այվըր Բոլթընի նրբաճաշակ ղեկավարումն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումը կստեղծեն երաժշտական մի երեկո, որը կպարգևի խոր զգացողություններ և անմոռանալի

տպավորություններ։

Համերգն անցկացվում է Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի հովանավոր VTB Հայաստան բանկի աջակցությամբ։

Տոմսերի արժռքը՝ 3000-15000 ՀՀ դրամ։

Կազմակերպիչ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

ԵրաժշտությունՀամերգներ