Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Այս կանաչ, կարմիր աշխարհը
Բեմական արվեստ

Այս կանաչ, կարմիր աշխարհը

2026 թ. հոկտեմբերի 30, ուրբաթ · 19:30«Mher Mkrtchyan» artistic theatre · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

«Այս կանաչ, կարմիր աշխարհը»

Հրանտ Մաթևոսյան16+

Դրամա մեկ գործողությամբ

Տևողությունը՝ 1 ժամ

Հասցեն Խորենացի 18

«Այս կանաչ, կարմիր աշխարհը» ներկայացումը Սոնայի ու Դիլանի ողբերգական սիրո պատմությունն է։

Դիլանը կրում է իր հիշողությունները՝ անընդհատ վերապրելով դրանք մտքում, փորձելով հասկանալ, գտնել, վերադառնալ։ Անիրական մի փորձի մեջ՝ փոխելու այն, ինչ արդեն անցել է, մեր առաջ բացվում է փխրուն, միայնակ, վիրավորված սիրտը։ Հիշողությունների խաչմերուկում բացվում են սերն ու տառապանքը, բնության լռուն գեղեցկությունն ու նրա անողոք դաժանությունը, կյանքի անկասելի հոսքը։

Այս ներկայացումը հրավիրում է խորհելու ճակատագրի, պատասխանատվության, պատրանքների և իրականության չհատվող զուգահեռների մասին:

Բեմադրություն և բեմանկարչություն՝ Տաթևիկ Մելքոնյան

Դերերում՝ Գարիկ Առաքելյան, Զոի Սահակյան, Աննա Պետրոսյան, Հասմիկ Գյոկչյան, Լուսինե Հայրապետյան, Վազգեն Մկրտչյան

Զգեստների և պաստառի ձևավորում՝ Իվանա Կրչադինաց

Պլաստիկ լուծումներ՝ Հայարփի Զուռնաչյան

Ներկայացման մեջ հնչում է՝ Տիգրան Համասյանի երաժշտությունը

Հատուկ շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին՝ հովհանավորության և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար;

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ:

Կազմակերպիչ՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն ՀՈԱԿ

Բեմական արվեստԹատրոն