Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Էլվինա Մակարյան...Չկայացած համերգ
Երաժշտություն

Էլվինա Մակարյան...Չկայացած համերգ

2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ · 19:30Երգի պետական թատրոն · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

Էլվինա Մակարյան...Չկայացած համերգ

Մոնոդրամա

Դերարար՝ Իլոնա Սագիևա

Ներկայացման Հեղինակներ՝ Արթուր Սահակյան, Իլոնա Սագիևա

Սցենարի հեղինակ՝ Ռուզան Մինասյան

Պարտադիր դիտման արժանի այս ներկայացումը գերազանցում է Էլվինա Մակարյանի կենսագրական շրջանակները. այն համընդհանուր հայելի է, որն արտացոլում է արվեստագետի՝ հասարակության մեջ անհասկացված, արհամարհված կամ հալածված էության ողբերգական պարադոքսը։ Այստեղ խոսքը ոչ միայն անհատի մասին է, այլև մարդկային անհատականության բեկորների մասին, որոնք ջախջախվում են կոլեկտիվի կոպիտ մեխանիկայի տակ։

Այն հարց է տալիս. ի՞նչ գին է վճարում հասարակությունը իր «տարօրինակներին» մերժելու համար, և ինչպե՞ս կարող է արվեստը դառնալ ինքնափրկության միակ լեզուն անհատի համար՝ հասարակության կողմից դատապարտված լինելուն պես։

Այս բեմական շարանը ոչ թե կենսագրություն է, այլ էքզիստենցիալ աղոթք՝ արվեստի, ազատության և մարդկային արժանապատվության անկոտրում ոգու մասին

Տոմսի արժեքը՝ 6000, 8000,10000 դրամ

Կազմակերպիչ՝ Իլոնա Սագիևա ԱՁ

ԵրաժշտությունՀամերգներ