Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Նռնենի / Բյուրականի Հանդ Art այգի
Բեմական արվեստ

Նռնենի / Բյուրականի Հանդ Art այգի

2026 թ. հոկտեմբերի 25, կիրակի · 13:00Բյուրականի Հանդ Art այգի · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

​Տարիքային սահմանափակումը՝ 10 + (10-ից ցածր երեխաների մուտքը արգելվում է)

«ՆՌՆԵՆԻ»

Դրամատիկական կատակերգություն՝ իրական դեպքերի հիման վրա։

Սիրելի հանդիսատես,

ՀանդArt մշակութային այգին կրկին բացում է իր դռները նոր թատերական պատմության առաջ։

«ՆՌՆԵՆԻ»՝ ներկայացում սիրո, խղճի և մարդկային հարաբերությունների մասին։ Երբեմն մի փոքր քայլը կարող է ամբողջությամբ փոխել ճակատագրերը։ Երբ սերը դառնում է պարտք, իսկ խիղճը՝ որոշում, մարդը կանգնում է բարդ ընտրությունների առաջ։

Իրական դեպքերի հիման վրա ստեղծված այս կատակերգությունը կզարմացնի Ձեզ անսպասելի շրջադարձերով, կծիծաղեցնի սուր հումորով և կհուզի անկեղծությամբ։

Ներկայացումը համադրություն է թեթևության ու խորության, պարզության ու բարդ իրականության միջև։

Դերասաններ

ՀՀ վաստակավոր արտիստ՝ Ջուլիետա Ստեփանյան

ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լուիզա Ղամբարյան

Ագնեսա Շահնազարյան

Արծրուն Հարությունյան

Հեղինակ և բեմադրիչ՝ Տիգրան Գյուլումյան

Տոմսերի արժեքը՝ 5000-15.000 դրամ:

Հասանելի է նաև երկկողմանի տրանսֆեր ծառայություն՝ 2500 դրամ արժեքով։ Մանրամասների և ամրագրման համար խնդրում ենք կապվել Bemel Production-ի հետ։

Կազմակերպիչ՝ Ժորա Գյուլումյան ԱՁ

Բեմական արվեստԹատրոն