Մշակութային երեկո Արդեանում
2026 թ. հոկտեմբերի 15, հինգշաբթի · 20:00Ardean Art Centre · Yerevan
Տոմսեր
Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։
Նկարագրություն
Կարդալ ավելին
Մշակութային երեկո Արդեանում
Խաչմերուկ կերպարվեստի և երաժշտության
DELEYAMAN-ը՝ Արդեան պատկերասրահում
Հատուկ DUO համերգային ծրագիր
Հոկտեմբերի 15-ին Արդեան պատկերասրահում կհյուրընկալվի ֆրանսիական-ամերիկյան-հայկական Deleyaman այլընտրանքային երաժշտական խումբը՝ իր առանձնահատուկ և մտերմիկ DUO ծրագրով։
2000 թվականին հիմնադրված Deleyaman-ի երաժշտությունը միավորում է արտ-ռոքի, dark wave-ի, post-punk-ի, մինիմալիզմի և ambient-ի տարրեր՝ ստեղծելով մթնոլորտային և խորապես անհատական երաժշտական լեզու։
Խմբի հիմնադիրներ Արեթ Մադիլյանն ու Բեատրիս Վալանտինը Արդեանում կներկայանան հատուկ DUO ծրագրով՝ իրենց ստեղծագործությունների նոր մեկնաբանություններով։
Երեկոյի ընթացքում կհնչեն ստեղծագործություններ խմբի նախորդ ալբոմներից, ինչպես նաև նոր և առաջիկա ալբոմի երգեր՝ հատուկ այս հանդիպման համար մշակված գործիքավորմամբ։
Արվեստի գործերի հեղինակ՝
BRUDIAN (Վասգեն Վասկո Արա Բրուտյան)
Մուտքն ազատ է, հանգանակությունը՝ ցանկալի։
Տեղերը սահմանափակ են․ անհրաժեշտ է նախնական ամրագրում։
Արդեան | Աբովյան 1/1
Կազմակերպիչ՝ Արդեան