Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

Հովհաննես Թումանյան/Հանս Քրիստիան Անդերսեն

«Բարկանու՞մ ես»

Դերերում՝

Տաթևիկ Ղազարյան

Գագիկ Մադոյան

Սերգեյ Թովմասյան

Անդրանիկ Էթեմեզյան

Հարություն Սարգսյան

Հայկ Պետրոսյան

«Բարկանու՞մ ես» ներկայացումը ողջ ընտանիքի համար է: Ամեն տարիքի հանդիսատես կգտնի իրեն հետաքրքրողն ու զվարճալին:

Ներկայացումը 2 գործողությամբ է: Առաջին գործողությունը Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթն է, երկրորդը՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի»: Մեկ ներկայացման մեջ երկու հեքիաթ, որոնց միավորում է թեման՝ ԲԱՐԿԱՆԱԼԸ:

Բարկանալ, թե՞ չբարկանալ- այս է խնդիրը: Չ՞է որ բարկացողը շատ բան է կորցնելու...

Հովհաննես Թումանյան

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Ամեն նոր ծառայի առաջ տերը պայման է դնում. «Կծառայես մինչև կկվի ձեն ածելը: Բայց եթե այդ ընթացքում դու բարկանաս, 1000 մանեթ տուգանք կտաս, թե ես բարկանամ, ես կտամ»:

Հետո, համբերությունից հանելով խեղճ ծառաներին, հասցնում է բարկության և հարստություն դիզում:

Ու էդպես շարունակ... մինչև գալիս է էն ծառան, ով գիտի ինչպես սրա հախից գալ:

Դե հիմա տեսնենք՝ ով կբարկանա...

Հանս Քրիստիան Անդերսեն

ԾԵՐՈՒԿՆ ԻՐ ԳՈՐԾԸ ԳԻՏԻ

Ծերուկն իրենց ապրուստի միակ միջոցը՝ ձին, տանում է շուկա ու անմիտ փոխանակում անում` առաջնորդվելով իր պառավին ուրախացնելու երազանքով։ Ականատեսները գրազ են գալիս` համոզված, որ պառավը սարսափելի կբարկանա, նույնիսկ կքոթակի ծերուկին, իսկ եթե այդպես չեղավ, կտան մի պարկ ոսկի։

Իսկ ծերուկը վստահ է, որ կինը կհամբուրի և կասի՝ ինչ էլ ծերուկս անի, ամեն ինչ ճիշտ է:

Եվ ահա տանը ծերուկին անհամբեր սպասող անտեղյակ պառավի ձեռքերում է իրենց ճակատագիրը՝ կբարկանա՞ արդյոք, թե՝ ոչ…

Բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի

Ձևավորումը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի

Կոմպոզիտոր՝ Արմեն Շահինյան

Երգերի բառերը՝ Սերգեյ Թովմասյանի

HAMAZGAYIN BAND-ի նվագակցությամբ

«Արտավազդ» 2025թ

«Տարվա լավագույն մանկական ներկայացում»

«Լավագույն երաժշտության հեղինակ»՝ Արմեն Շահինյան

Փառատոներ՝

X Միջազգային փառատոն «Свидания на Театральной. Семья» /Ռյազան, Ռուսաստան/ 2025

«Լավագույն դերասանական զույգ» անվանակարգում մրցանակի են արժանացել Տաթև Ղազարյանը և Գագիկ Մադոյանը

Ժանր՝ ընտանեկան

Տևողություն՝ 55ր + 35ր

Տարիք՝ 3+

Տոմսերի արժեքը՝ 1000 - 3000 դրամ

Կազմակերպիչ՝ «Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն» ՊՈԱԿ

Բեմական արվեստԹատրոն