Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

«Բարի գիշեր մամա»

Մարշա Նորման

Դրամա մեկ գործողությամբ

30 | ՀՈՒՆՎԱՐ | 18։30

Բեմադրությունը՝

Լիլիթ Բաղդասարյանի

Դերակատարներ՝

Եվա Զաքարյան

Լաուրա Ստեփանյան

«Բարի գիշեր մամա»-ն պատմություն է լռության, սիրո և չբարձրաձայնված ցավերի մասին.

. Այնպիսի լռության, որը տարիներով կուտակվել և քողարկվել է «Սիրո» անվան տակ

. Այնպիսի սիրո, որը ժամանակի ընթացքում դարձել է սովորական` փաթեթավորվելով բնավորությունների անապահով արտահայտչաձևերում:

. Այնպիսի ցավերի, որոնք վերածվել են բթացած առօրյայի:

Ներկայացումը բացահայտում է ընտանեկան հարաբերությունների մութ ու գաղտնի անկյունները. մոր խնամքը և վերահսկումը, դստեր ներքին մեկուսացումն ու չապրված կյանքը:

Այն հանդիսատեսին կանգնեցնում է անհարմար, բայց անհրաժեշտ հարցերի առաջ. ի՞նչ է նշանակում ապրել ուրիշի համար, ե՞րբ է սերը դառնում ցավ և արդյո՞ք հնարավոր է լսել միմյանց, երբ պահն արդեն անխուսափելի է:

18+

1 ժամ 10 րոպե

Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ

Կազմակերպիչ՝ Արտաշատի Ս․ Խարազյանի անվան դրամատիկական թատրոն

Բեմական արվեստԹատրոն