Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Ներբեռնեք iPhone-ի հավելվածը

Կատարողներ

Նկարագրություն

Կարդալ ավելին

Եթե դու մեռնեիր

Ֆլորիան Զելլեր

18+

Հոգեբանական դրամա մեկ գործողությամբ

Ներկայացման գործողությունները տեղի են ունենում երկու զուգահեռ իրականությունում՝ անցյալում և ներկայում: Մի իրականությունում երիտասարդ գրող Պիեռը ողջ է, մյուսում՝ մահացած: Աննան՝ նրա կինը, կասկածում է ամուսնուն դավաճանության մեջ, ինչի մասին Պիեռի մահվանից հետո զրուցում թե՛ ընտանիքի մտերիմ ընկեր՝ Դանիելի հետ, թե՛ դերասանուհի Լոռա Դամի հետ, ում հետ, իր ենթադրությամբ, դավաճանել է ամուսինը: Հեղինակն այնպես է խճճել իրադարձությունները, որ դժվար է հասկանալ՝ որն է իրականությունը, որը՝ մտացածինը: Այս պատմությունը սիրել չկարողանալու մասին է: Մարդիկ ցավ են պատճառում իրենց մտերիմներին, անկախ նրանից թաքցնում են իրականությունը, թե ոչ:

Բեմադրիչ՝ Տաթևիկ Մելքոնյան

Դերերում՝ Տաթև Հովակիմյան, Հարություն Հովհաննիսյան, Թելման Խաչատրյան, Միլենա Ավանեսյան

Բեմանկարչություն, հագուստների ձևավորում, երաժշտական ձևավորում՝ Տաթևիկ Մելքոնյան

Պաստառի ձևավորում՝ Իվանա Կրչադինաց

Լուսանկարիչ՝ Լիլիթ Ղազարյան

Լուսային նկարիչ՝ Արա Գասպարյան

Թարգմանիչ՝ Նունե Աբրահամյան

Տոմսերի արժեքը՝ 5000, 6000 դրամ:

Հաշվի առնելով ներկայացման ձևաչափը՝ հանդիսատեսի մուտքը դահլիճ, ժամը 20:00-ից հետո խստիվ արգելվում է:

Կազմակերպիչ՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն ՀՈԱԿ

Բեմական արվեստԹատրոն

Լրացուցիչ տեղեկություններ

Ստեղծված է AI-ով

Ավտոմատ առաջարկներ՝ կազմակերպչի պաշտոնական տեղեկություններից առանձին։

Ֆլորիան Զելլերի «Եթե դու մեռնեիր» հոգեբանական դրաման մեկ գործողությամբ՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում: Գործողությունները տեղի են ունենում երկու զուգահեռ իրականությունում, որտեղ երիտասարդ գրող Պիեռը մի դեպքում ողջ է, մյուսում՝ մահացած: Բեմադրիչ՝ Տաթևիկ Մելքոնյան: 18+: Տոմսերի արժեքը՝ 5000, 6000 դրամ: Ժամը 20:00-ից հետո մուտքը դահլիճ արգելվում է:

ԹատրոնԲեմական արվեստ

Աղբյուր՝ tomsarkgh.am