Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Սառցե Շոու / Ալենի կախարդական հեքիաթը
Այլ

Սառցե Շոու / Ալենի կախարդական հեքիաթը

2026 թ. դեկտեմբերի 26, շաբաթ · 19:00Gazprom Armenia Educational-Sport Complex · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

ՆՈՐ ՀՐԱՇՔԻ ՆԱԽՕՐԵԻՆ ԲԱՑԱՌԻԿ ԳԵՂԱՍԱՀՔԻ ՇՈՈՒ՝ «ԱԼԵՆԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ»

Անցած տարի Երևանում և Բաթումիում կայացած պրեմիերաներից հետո, արժանանալով հանդիսատեսի մեծ սիրուն ու ջերմ արձագանքներին, «Ալենի կախարդական հեքիաթը» գեղասահքի շոուն վերադառնում է Երևան։

Ներկայացումը բեմադրվել է Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի հեքիաթի մոտիվներով։

Սա բարու և չարի հավերժական պայքարի մասին հեքիաթ է, որտեղ սերը, բարությունն ու ներելու կարողությունը հաղթում են խավարին՝ փրկելով Ամանորի հրաշքը։

Հանդիսատեսին սպասվում են՝

Ազգությամբ հայ և Հայաստանի ազգային հավաքականի բարձրակարգ գեղասահորդների տպավորիչ ելույթներ,

  • շքեղ բեմական զգեստներ և դեկորներ,
  • լուսային ու տեսողական էֆեկտներ,
  • մանկուց ծանոթ և բոլորովին նոր կերպարներ,
  • տոնական երաժշտություն և իսկական ամանորյա մթնոլորտ։

Շոուի ընթացքում կհնչեն Պ. Ի. Չայկովսկու, Ռ. Վագների, Ե. Կռիլատովի, Ռ. Պաուլսի, Ա. Գրիգորյանի, Մ. Դունաևսկու և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ համադրված սիրված ֆիլմերի ու մուլտֆիլմերի սաունդթրեքների հետ։

Դեկտեմբերի 26

Ժամը՝ 15:00 / 19։00

«Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրի փակ սահադաշտ

Մինչև 3 տարեկան երեխայի մուտքն անվճար է ծնողի ուղեկցությամբ:

Նախագծի մեկենաս՝ Նազելի Տերտերյան

Պրոդյուսեր՝ Զառա Մխեյան

Պարուսույց-բեմադրիչ՝ Դմիտրի Լապշին

Միացե՛ք հանդիսատեսի կողմից արդեն սիրված հեքիաթային սառցե ճանապարհորդությանը և վայելե՛ք Ամանորի հրաշքն ամբողջ ընտանիքով

Տարիքային սահմանափակում՝ չկա (մինչև 2 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար)

Տոմսերի արժեքը՝ 5000-15000 դրամ

«Накануне Нового чуда”

ЭКСКЛЮЗИВНОЕ ЛЕДОВОЕ ШОУ «ВОЛШЕБНАЯ СКАЗКА АЛЕНА»

После премьер, состоявшихся в прошлом году в Ереване и Батуми и получивших множество тёплых отзывов и искреннюю любовь зрителей, ледовое шоу «Волшебная сказка Алена» вновь возвращается в Ереван!

Представление поставлено по мотивам сказки героя Арцаха, кавалера ордена «Золотой орёл» Алена Маргаряна. Это история о вечной борьбе добра и зла, в которой любовь, доброта и умение прощать побеждают тьму, спасая новогоднее чудо.

Зрителей ждут:

Впечатляющие выступления профессиональных фигуристов — лучших спортсменов Армении и представителей национальной сборной,

  • роскошные сценические костюмы и декорации,
  • яркие световые и визуальные эффекты,
  • знакомые с детства и совершенно новые персонажи,
  • праздничная музыка и настоящая новогодняя атмосфера.

Во время шоу прозвучат произведения П. И. Чайковского, Р. Вагнера, Е. Крылатова, Р. Паулса, А. Григоряна, М. Дунаевского и других выдающихся композиторов в сочетании с саундтреками из любимых фильмов и мультфильмов.