Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Ներբեռնեք iPhone-ի հավելվածը

Կատարողներ

Նկարագրություն

Կարդալ ավելին

«Տգեղը»

Մարիուս ֆոն Մայենբուրգ

The performance will be in Armenian, with English subtitles.

Դեկտեմբերի 5 - ին, ժամը՝ 19։00

Բեմադրիչ՝ Մհեր Զաքարյան

Լեթթեն տգեղ է։ Այնքան տգեղ, որ իր իսկ գյուտը ներկայացնելու պատիվը վստահում են ուրիշին, իսկ սեփական կինը խուսափում է նրա դեմքին նայելուց։ Միակ ելքը պլաստիկ վիրահատությունն է, որը նրան օժտում է անդիմադրելի գեղեցկությամբ՝ բերելով փառք, հարստություն ու հաջողություն։

Սակայն շուտով նրա նոր դեմքը վերածվում է ապրանքի, որն սկսում են զանգվածաբար պատճենել ու վաճառել բոլորին, և Լեթթեն կորցնում է սեփական ինքնության զգացողությունը։

Գերմանացի դրամատուրգի այս սուր ու անխնա երգիծանքը արտաքինի մոլուցքի, գեղեցկության պարտադրված չափանիշների և սեփական «ես»-ը կորցնելու վտանգի մասին է։

Բեմադրության մեջ սպիտակ բեմը վերածվում է վիրահատարանի ու արվեստանոցի, որտեղ դեմքերը հանդիսատեսի աչքի առաջ քանդակում են, ներկում ու վերաձևում։

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ

Ներկայացումը բեմադրվել է ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում՝ Հայաստանում Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում։

Կազմակերպիչ՝ ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն

Բեմական արվեստԹատրոն

Լրացուցիչ տեղեկություններ

Ստեղծված է AI-ով

Ավտոմատ առաջարկներ՝ կազմակերպչի պաշտոնական տեղեկություններից առանձին։

Մարիուս ֆոն Մայենբուրգի «Տգեղը» ներկայացումը՝ բեմադրիչ Մհեր Զաքարյան, դեկտեմբերի 5-ին, ժամը 19։00-ին, ԵԹԿՊԻ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում։ Երգիծանք արտաքինի մոլուցքի, գեղեցկության պարտադրված չափանիշների և ինքնությունը կորցնելու մասին։ Ներկայացումը հայերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Բեմադրվել է Հայաստանում Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ։

ԹատրոնԲեմական արվեստ

Աղբյուր՝ tomsarkgh.am