Ես ու՞մ եմ նման...
2026 թ. դեկտեմբերի 18, ուրբաթ · 19:30Drama Theatre named after Hrachya Ghaplanyan · Yerevan
Տոմսերը՝ սկսած
Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։
Նկարագրություն
Կարդալ ավելին
«Ես ու՞մ եմ նման...»
Նոյեմբերի 12-ին և 19 -ին
Ժամը՝ 19։30
Տոմսերի արժեքը՝ 3000-8000 ՀՀ դրամ
Տոմսերը վերադարձի/փոխանակման ենթակա են միջոցառումից 72 ժամ առաջ։ Տոմսերի վերադարձի հետ կապված հարցերով խնդրում ենք դիմել միջոցառման կազմակերպչին։
Գիշերային քաղաքի լուռ փողոցներում, փոքրիկ մի սրճարանում ու կիսամութ ննջասենյակում հատվում են չորս մարդկանց՝ Գասի, Թոնիի, Աննայի և Ֆիլլիի ճակատագրերը։
Պատերազմի բովով անցած և սեփական կասկածներից տանջվող Գասը խնդրում է իր մարտական ու մտերիմ ընկերոջը՝ Թոնիին, հետևել իր ընկերուհուն՝ Աննային։ Գլխի վնասվածքի պատճառով Թոնին դժվարությամբ է վստահում սեփական հիշողություններին, սակայն Աննայի հետ հանդիպումից հետո նա ներքաշվում է մի խորհրդավոր պատմության մեջ, որտեղ անցյալն ու ներկան աստիճանաբար խճճվում են։
Աննան նույնպես գաղտնիք ունի․ նա փորձում է պարզել, թե ինչ է պատահել իր անհետացած քրոջը, և որոնումների հետքերը նրան բերում են հենց Գասի ու Թոնիի մոտ։ Իսկ սրճարանի առեղծվածային աշխատակից Ֆիլլին, կարծես, գիտի ավելին, քան պատրաստ է բացահայտել։
Երբ հին լուսանկարներն ու մոռացված հիշողությունները սկսում են ջրի երես հանել անցյալի մութ կողմերը, յուրաքանչյուրը ստիպված է լինում առերեսվել սեփական ճշմարտության հետ։ Բայց ո՞ւմ վստահել, երբ հիշողությունը խաբում է, սերը վերածվում է կասկածի, իսկ անցյալը հրաժարվում է լռել։
Կազմակերպիչ՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն ՀՈԱԿ
Լրացուցիչ տեղեկություններ
Ստեղծված է AI-ովԱվտոմատ առաջարկներ՝ կազմակերպչի պաշտոնական տեղեկություններից առանձին։
«Ես ու՞մ եմ նման...» ներկայացումը՝ նոյեմբերի 12-ին և 19-ին, ժամը 19։30-ին, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Տոմսերի արժեքը՝ 3000-8000 ՀՀ դրամ։ Պատմությունը չորս մարդկանց՝ Գասի, Թոնիի, Աննայի և Ֆիլլիի հատվող ճակատագրերի մասին է, որտեղ հին լուսանկարներն ու մոռացված հիշողությունները բացահայտում են անցյալի մութ կողմերը։
Հայտնաբերված մասնակիցներ: Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն ՀՈԱԿ