Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Dino Express
Բեմական արվեստ

Dino Express

2027 թ. հուլիսի 26, երկուշաբթի · 15:30Sasuntsi David station · Yerevan

Դիտել բնօրինակ կայքը15 000 ֏-ից

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

Գնված տոմսերը վերադարձի և փոխանակման ենթակա չեն։

DINO EXPRESS

Ուշադրություն: Զբաղեցրեք ձեր տեղերը — «Դինո Էքսպրես»-ը շարժվում է:

Ներկայանալ միջոցառումից15-20 րոպե առաջ, քանի որ նշված ժամին գնացքը շարժվելու է։

Գնված տոմսերը վերադարձի և փոխանակման ենթակա չեն։

Պատկերացրեք՝ իրական շարժվող գնացքը վերածվում է նախապատմական աշխարհի, որտեղ կենդանանում են դինոզավրերը, իսկ պրոֆեսիոնալ պալեոնտոլոգ-գիտնականները

ձեզ ուղեկցում են մեր մոլորակի միլիոնավոր տարիների պատմության միջով:

Յուրաքանչյուր ուղևոր դառնում է իրական գիտական էքսպեդիցիայի մասնակից՝ լի արկածներով, բացահայտումներով և անմոռանալի տպավորություններով

Մենք հրավիրում ենք ձեզ ուղևորվելու դեպի անցյալ՝ հարյուրավոր միլիոնավոր տարիներ առաջ, ծանոթանալու մեր մոլորակի զարմանալի բնակիչներին, բացահայտելու հետաքրքիր գիտական փաստեր և ամենակարևորը՝ անցկացնելու անմոռանալի ժամանակ ընտանիքով

Ի՞նչ է սպասվում մասնակիցներին

-2 ժամ տևողությամբ իմերսիվ շոու-ճանապարհորդություն իրական շարժվող գնացքով

  • Պրոֆեսիոնալ դերասան-պալեոնտոլոգներ, որոնք կբացահայտեն նախապատմական աշխարհի գաղտնիքները
  • Հսկայական դինոզավրերի շոու՝ մինչև 5 մետր երկարությամբ (Մասիս կայարանում)
  • Պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանում՝ հիշարժան պահերը պահպանելու համար
  • Թեմատիկ ձևավորված գնացք, ֆոտոզոնա և հատուկ հետազոտողի սաղավարտներ յուրաքանչյուր մասնակցի համար
  • Խաղեր, ինտերակտիվներ և դիսկոտեկ՝ հենց ճանապարհորդության ընթացքում
  • Նվերներ յուրաքանչյուր փոքրիկ հետազոտողի համար՝
  • պալեոնտոլոգիական գիտական հավաքածու
  • անվանական հետազոտողի բեյջ
  • արշավների լապտեր
  • խմելու ջուր

«Դինո Էքսպրես»-ը ոչ միայն շոու է, այլ իրական ընտանեկան արկած՝ գիտության, զվարճանքի և ճանապարհորդության հրաշքներով

Տեղեկություններ

Տոմս՝ 16.000 դրամ:

Յուրաքանչյուր 10 տոմսի դեպքում՝ 1 տոմս նվեր

Խորհուրդ տրվող տարիք՝ 3–14 տարեկան

Տևողություն՝ 2 ժամ

Գնացքը մեկնում և վերադառնում է Երևանի երկաթուղային կայարանից (Տիգրան Մեծի 80), կանգառով 1 ժամ Մասիս կայարանում, որտեղ տեղի է ունենում դինոզավրերի շոուն։

Յուրաքանչյուր ուղևոր (անկախ տարիքից) վճարովի է և զբաղեցնում է առանձին տեղ։

Առանց մեծահասակների երեխաների մասնակցությունը չի թույլատրվում։

Բոլոր մեծահասակների համար ներառված է նույն ծրագիրը, ինչ երեխաների համար։

Հարգելի հանդիսատես, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ «Dino Express» ներկայացման կանոններին։

1․ Խստիվ արգելվում է գնացք բերել և օգտագործել ալկոհոլային խմիչքներ։

2․ Երկաթուղու կանոնների համաձայն՝ ներկայացման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ուղևոր պարտավոր է նստել իր տեղում, չտեղաշարժվել վագոնում, չխանգարել դերասաններին ծրագրի ընթացքում և պահպանել լռություն ու կարգապահություն։

3․ Կարևոր է։ Իմերսիվ ներկայացումը հանդիսատեսին ամբողջությամբ ներգրավում է ներկայացման ընթացքի մեջ։ Դերասանները աշխատում են հանդիսատեսի, հատկապես երեխաների, անմիջական հարևանությամբ։ Հարգելի՛ ծնողներ, խնդրում ենք հետևել երեխաների վարքին և կանխել դերասանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Արգելվում է քաշել դերասանների զգեստները, խանգարել ներկայացման ընթացքին կամ որևէ կերպ խոչընդոտել ծրագրի անցկացմանը։

4․ Գնացք մուտք գործելը սկսվում է մեկնումից 30 րոպե առաջ։ Խնդրում ենք անհրաժեշտության դեպքում մինչև գնացք նստելը օգտվել կայարանի սանհանգույցից։ Մեկնումից 15 րոպե առաջ բոլոր ուղևորները պետք է լինեն վագոնում։ Ուշացած ուղևորները կարող են չթույլատրվել մասնակցել ներկայացմանը։

Վագոններում նստեցումը իրականացվում է գնված տոմսերին համապատասխան։ Յուրաքանչյուր վագոնում ուղևորներին տեղավորում է ադմինիստրատորը։ Տեղերը համարակալված են, խնդրում ենք հետևել ադմինիստրատորների ցուցումներին։

Մեկնման հասցե՝ Երևանի երկաթուղային կայարան (Տիգրան Մեծի պողոտա 80)։

Գնացքը վերադառնում է մեկնոումից 1 ժամ 40 րոպե անց։

5․ Գնացքի ընթացքի ժամանակ սանհանգույցները չեն գործում։ Դրանցից կարելի է օգտվել միայն Մասիս կայարանում կանգառի ընթացքում։

6․ Ուշադրություն։ Խնդրում ենք ձեզ հետ վերցնել անձրևանոց, քանի որ Մասիս կայարանում կանգառի ընթացքում նախատեսված է բացօթյա ծրագիր։ Անձրևի դեպքում միջոցառումը չի չեղարկվում։

Ներկայացումից առաջ անձնական իրերը խնդրում ենք տեղադրել վագոնի վերին դարակում։ Խորհուրդ ենք տալիս նաև ձեզ հետ ունենալ ջրի շիշ։

7․ Արգելվում է ձեզ հետ բերել սուր հոտ ունեցող սնունդ (ֆասթֆուդ, երշիկեղեն և այլն)։ Ներկայացումից հետո խնդրում ենք վերցնել ձեր աղբը և չթողնել այն վագոնում։

8․ Ճանապարհորդության ավարտին մինչև գնացքի լիարժեք կանգ առնելը արգելվում է վեր կենալ տեղերից կամ հագնվել։ Դերասաններն ու ադմինիստրատորները կօգնեն երեխաներին վերցնել վերին դարակում գտնվող վերարկուները և կհայտնեն, թե երբ կարելի է վեր կենալ և դուրս գալ։

9․ Տոմսը պարտադիր է յուրաքանչյուր ուղևորի համար՝ անկախ տարիքից։ Յուրաքանչյուր մասնակից՝ թե՛ մեծահասակ, թե՛ երեխա, պետք է ունենա առանձին տոմս։ Երեխային ծնողի գրկում ճանապարհորդելը չի թույլատրվում։

Մենք բարձր ենք գնահատում ձեր համագործակցությունն ու միջոցառման կանոնների պահպանումը։

Սրտանց մաղթում ենք ձեզ հաճելի և անմոռանալի ճանապարհորդություն։

Հարգանքով և հոգատարությամբ՝ «Dino Express» նախագծի թիմ։

Կազմակերպիչ՝ Հուլիսի 26 Անատոլի Սամկով ԱՁ

Կազմակերպիչ՝ Օգոստոսի 9 Դրիմ մոմենթ իվենթս ՍՊԸ

Բեմական արվեստԹատրոն