Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս
Բեմական արվեստ

...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս

2026 թ. հոկտեմբերի 28, չորեքշաբթի · 19:30Hamazgayin State Theater named after Sos Sargsyan · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Նկարագրություն

Կարդալ ավելին

Վինչենցո Սալեմմե

«...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս»

Դերերում՝

Վարշամ Գևորգյան

Արման Նավասարդյան

Ստեփան Ղամբարյան

Դավիթ Հակոբյան

Մոր մահվան կապակցությամբ Էնցո Ռիգին վերադառնում է Նեապոլ, իր երկու եղբայրների՝ Ստեֆանոյի և Չիկոյի մոտ: Մայրը կտակ էր թողել և պայման դրել, որ երեք եղբայրները ժառանգությունն ամբողջությամբ կստանան միայն միասին ապրելու դեպքում: Սակայն հանգուցյալ մայրիկը հաշվի չէր առել իր զավակների տարբեր խառնվածքները: Ինչևէ, մայրիկի կամքը պետք է կատարվի, ու սկսվում է երեք եղբայրների՝ կասկածելի հեռանկար ունեցող, հարկադրական համատեղ կյանքը…

Բեմադրությունը` Դավիթ Հակոբյանի

Բեմանկարչությունը` Դավիթ Մինասյանի

Երաժշտական ձևավորումը` Արմեն Շահինյանի և Սամ Սարյանի

Զգեստները` Թամարա Բարոյանի

Թարգմանիչ՝ Վահե Գևորգյան

Մրցանակներ՝

«Արտավազդ»

Լավագույն տղամարդ դերակատար՝ Վարշամ Գևորգյան - Չիկո

Ժանր՝ կատակերգություն

Տևողություն՝ 120 րոպե

Տարիք՝ 16+

Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ:

Կազմակերպիչ՝ «Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն» ՊՈԱԿ

Բեմական արվեստԹատրոն