Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Ներբեռնեք iPhone-ի հավելվածը

Կատարողներ

Նկարագրություն

Կարդալ ավելին

«Ուիթնի Հյուսթոն» շոու

Բելինդա ԴԵՎԻԴՍ — վոկալ

Ուիթնի Հյուսթոնի լեգենդար հիթերը։

«Whitney Houston Show»-ի աստղ Բելինդա Դեւիդսը նոր հնչողություն եւ նոր շունչ կհաղորդի Ուիթնի Հյուսթոնի ամենահայտնի հիթերին, այդ թվում՝ I Will Always Love You, I Have Nothing, Run to You, Queen of the Night՝ «Թիկնապահը» ֆիլմից, ինչպես նաեւ I’m Your Baby Tonight եւ I Wanna Dance with Somebody երգերին։

2019 թվականի National Tribute Music Awards մրցանակաբաշխության հաղթող Բելինդա Դեւիդսն իր տպավորիչ ելույթներով գերել է աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսին։ Օժտված լինելով չորս օկտավա ընդգրկող բացառիկ ձայնային դիապազոնով եւ վոկալային անգերազանցելի տեխնիկայով՝ երգչուհին անմոռանալի երաժշտական ներկայացում է մատուցում՝ նվիրված բոլոր ժամանակների մեծագույն ձայներից մեկին։

Ուիթնի Հյուսթոնի եւ Բելինդա Դեւիդսի ձայներն ապշեցուցիչ նմանություն ունեն։

«Սա անհավանական է։ Բելինդան երգում է ճիշտ Ուիթնիի պես։ Նրա հիասքանչ ձայնը նոր փայլ է հաղորդում բոլորին հայտնի եւ սիրված երգերին, որոնք նա կատարում է զարմանալի թեթեւությամբ» (Musings & Musicals, 2015)։

Հատուկ հյուրեր՝ Սիմոնե Ռոմանատո և Էդվարդ Խաչարյան։

Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

Տոմսերի արժեքը՝ 6000-30000 դրամ

Կազմակերպիչ՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ

ԵրաժշտությունԲեմական արվեստ

Լրացուցիչ տեղեկություններ

Ստեղծված է AI-ով

Ավտոմատ առաջարկներ՝ կազմակերպչի պաշտոնական տեղեկություններից առանձին։

«Ուիթնի Հյուսթոն» շոու, որտեղ «Whitney Houston Show»-ի աստղ Բելինդա Դեւիդսը կկատարի Ուիթնի Հյուսթոնի հայտնի հիթերը, այդ թվում՝ I Will Always Love You, I Have Nothing, I Wanna Dance with Somebody։ Հատուկ հյուրեր՝ Սիմոնե Ռոմանատո և Էդվարդ Խաչարյան։ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։ Տոմսերի արժեքը՝ 6000-30000 դրամ։

ԵրաժշտությունՀամերգներԲեմական արվեստ

Աղբյուր՝ tomsarkgh.am