Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Բեմական արվեստ

Պենելոպե, օ՜, Պենելոպե

2026 թ. դեկտեմբերի 3, հինգշաբթի · 19:30Hamazgayin State Theater named after Sos Sargsyan · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Ներբեռնեք iPhone-ի հավելվածը

Կատարողներ

Նկարագրություն

Կարդալ ավելին

Սիմոն Աբգարյան

«Պենելոպե, օ՜, Պենելոպե»

Դերերում՝

Նարինե Գրիգորյան

Վարշամ Գևորգյան

Նարեկ Բաղդասարյան

Ալլա Սահակյան

Տաթև Հովակիմյան

Անդրանիկ Միքայելյան

Միլենա Ղազարյան

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համատեղ նախագիծ

Հունական դիցաբանության և համաշխարհային մշակույթի մեջ Պենելոպե անունը կապվում է ուժեղ կնոջ և հավատարմության գաղափարի հետ։ Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսական»-ի կենտրոնական կերպարներից մեկի պատմությանը։ Ներկայացման հերոսուհին՝ Դինահը, ով քսան տարի սպասում է պատերազմից ամուսնու վերադարձին, պարզապես հավատարիմ մնալու օրինակ չէ: Դա հավատարմություն է իր աշխարհի բարոյական արժեքներին՝ ընտանիքին, սեփական արմատներին, ինքն իրեն անդավաճան մնալու իրավունքին։

Մյուս բևեռում Անթեն է, ով համառորեն փորձում է ամուսնանալ հերոսուհու հետ: Նա գիշատիչ է՝ պատրաստ ամեն ինչի՝ իր նպատակին հասնելու համար։

Ներկայացման առանձին թեմա է Էլիասի ճակատագիրը: Նա պատերազմից վերադարձել է և որդեգրել պացիֆիզմի գաղափարները։

Դասական կանոնների համաձայն ներկայացման բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում՝ շաբաթ օրը։ Հերոսները պաշտպանում են իրենց ճշմարտությունը և սպասում կիրակի օրվան՝ հոգևոր հարությանը։

Պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ՝ Սիմոն Աբգարյան /Ֆրանսիա/

Երաժշտական ձևավորում՝ Տատյանա Բուրել /Ռուսաստան/

Երաժշտությունը՝ «Վանական» ռոք խմբի

Զգեստները՝ Թամարա Բարոյանի

Լույսի նկարիչ՝ Զարուհի Թարխանյան

Գրիմ` Անուշ Բարոյան

Թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյան

Մրցանակներ՝

«Արտավազդ» 2026թ

«Լավագույն դերասան»՝ Նարեկ Բաղդասարյան

«Լավագույն երաժշտության հեղինակ»՝«Վանական» ռոք խումբ

«Հատուկ մրցանակ»՝ Սիմոն Աբգարյան

Փառատոներ՝

  • Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոն /Ռուսաստան/
  • Չորրորդ Խաղաղօվկիանոսյան փառատոն /Ռուսաստան/

Ժանր՝ էպիկական դրամա

Տևողություն՝ 150 րոպե

Տարիք՝ 16+

Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ:

Կազմակերպիչ՝ «Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն» ՊՈԱԿ

Բեմական արվեստԹատրոն

Լրացուցիչ տեղեկություններ

Ստեղծված է AI-ով

Ավտոմատ առաջարկներ՝ կազմակերպչի պաշտոնական տեղեկություններից առանձին։

Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» էպիկական դրաման Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում։ Պիեսը նոր հայացք է Հոմերոսի «Ոդիսական»-ի Պենելոպեի պատմությանը։ Հերոսուհին՝ Դինահը, քսան տարի սպասում է ամուսնու վերադարձին պատերազմից։ Երաժշտությունը՝ «Վանական» ռոք խմբի։ Տևողությունը՝ 150 րոպե, տարիքը՝ 16+, տոմսերը՝ 2000-6000 դրամ։

ԹատրոնԲեմական արվեստ

Աղբյուր՝ tomsarkgh.am