Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Ներբեռնեք iPhone-ի հավելվածը

Նկարագրություն

Կարդալ ավելին

«Մենանկար». Պրեմիերա

Ցուցահանդես-ներկայացում

Երբ առօրյայի մշուշում խամրում են կյանքի գույները, իսկ զգացմունքները լռում են, գալիս է մի պահ, երբ հոգին նոր սկիզբ է փնտրում։

Եվ հենց այդ լռության մեջ ծնվում է ոգեշնչումը…

Մի վրձնահարված, մի գույն, մի զգացում… և աշխարհը սկսում է փոխվել։

Արվեստը դառնում է լույս, իսկ յուրաքանչյուր կտավ՝ մի նոր ճանապարհ դեպի ինքդ քեզ։

Բայց կգտնե՞ս արդյոք քո մեջ այն համարձակությունը, որ անցնես սեփական մենանկարի շրջանակներից և վառես ապագայի քո արևը…

Ռեժ.՝ Արա Ասատուրյան

Կոնցեպտի հեղինակ և նկարիչ՝ Մարինե Մանուկյան

Դերակատար՝ Տաթև Հովհաննիսյան

Տոմսերի արժեքը՝ 5000, 7000 դրամ

Կազմակերպիչ՝ Երևանի մնջախաղի պետական թատրոն

Բեմական արվեստԹատրոն

Աղբյուր՝ tomsarkgh.am