Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Ներբեռնեք iPhone-ի հավելվածը

Կատարողներ

Նկարագրություն

Կարդալ ավելին

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

Հունվարի 6-ին

Ժամը՝ 18։00-ին

Բելինդա Դևիդս — վոկալ

2019 թվականի National Tribute Music Awards մրցանակաբաշխության հաղթող, Ուիթնի Հյուսթոնի երգերի լավագույն կատարողներից մեկը համարվող Բելինդա Դեւիդսի համերգներն աննախադեպ հաջողությամբ են անցնում ամբողջ աշխարհում։

Նրա ելույթները լեփ-լեցուն դահլիճներ են հավաքում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում։

Վոկալային բացառիկ վարպետության, կատարման անզուգական տեխնիկայի եւ չորս օկտավա ընդգրկող հզոր ձայնի շնորհիվ երգչուհին նոր շունչ եւ հնչողություն է հաղորդում Սուրբ Ծննդյան ամենահայտնի ու սիրված երգերին։

Հարցազրույցներից մեկում Բելինդա Դեւիդսը խոստովանել է, որ Սուրբ Ծնունդն իր ամենասիրելի տոնն է, որն ասոցացվում է մանկության ջերմ հիշողությունների, նվերների, գեղեցիկ զարդարված տոնածառի, ուրախության եւ ընտանեկան ջերմության հետ։

«Ես անչափ սիրում եմ Սուրբ Ծննդյան երգերը։ Դրանք հավերժական դասական ստեղծագործություններ են, որոնք հնչում էին տոների ընթացքում, երբ ես դեռ փոքր էի։ Ցանկացել եմ այդ անմահ մեղեդիները լցնել հոգու ջերմությամբ եւ իմ անձնական հիշողություններով»։

Այս տոնական համերգի ընթացքում Բելինդա Դևիդսը կկատարի Սուրբ Ծննդյան ամենահայտնի եւ սիրված երգերը՝ All I Want for Christmas, White Christmas, O Holy Night, Santa Baby, Silent Night, Last Christmas, The Christmas Song եւ բազմաթիվ այլ ստեղծագործություններ՝ ստեղծելով տոնական կախարդանքով, ջերմությամբ եւ ուրախությամբ լի անմոռանալի մթնոլորտ։

Համերգի ընթացքում կհնչեն նաեւ Ուիթնի Հյուսթոնի լեգենդար հիթերը «Թիկնապահը» ֆիլմից՝ I Will Always Love You, I Have Nothing, Run to You, որոնք Բելինդա Դեւիդսը կատարում է բացառիկ վարպետությամբ։

Հատուկ հյուրեր՝ Սիմոնե Ռոմանատո և Էդվարդ Խաչարյան։

Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

Տոմսերի արժեքը՝ 5000-25000 ՀՀ դրամ։

Կազմակերպիչ՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ

ԵրաժշտությունԲեմական արվեստ

Լրացուցիչ տեղեկություններ

Ստեղծված է AI-ով

Ավտոմատ առաջարկներ՝ կազմակերպչի պաշտոնական տեղեկություններից առանձին։

Սուրբ Ծննդյան տոնական համերգ հունվարի 6-ին, ժամը 18:00-ին։ Վոկալիստ Բելինդա Դևիդսը կկատարի Սուրբ Ծննդյան հայտնի երգեր (All I Want for Christmas, White Christmas, Silent Night և այլն) և Ուիթնի Հյուսթոնի հիթերը «Թիկնապահը» ֆիլմից։ Հատուկ հյուրեր՝ Սիմոնե Ռոմանատո և Էդվարդ Խաչարյան, Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։ Տոմսերը՝ 5000-25000 ՀՀ դրամ։

ԵրաժշտությունՀամերգներ

Աղբյուր՝ tomsarkgh.am