Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Վերադառնալ միջոցառումներին
Այլ

Օսկար Հարթմանի դասախոսությունը Երևանում

2026 թ. դեկտեմբերի 12, շաբաթ · 17:00ihome.resort · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Ներբեռնեք iPhone-ի հավելվածը

Կատարողներ

Նկարագրություն

Կարդալ ավելին

ՄԱՍՇՏԱԲ

Ինչու է կարևոր կառուցել խոշոր ընկերություններ

Օսկար Հարթմանի դասախոսությունը Երևանում

Դեկտեմբերի 12, 2026 թ․, ժամը 17։00 | Երևան

Միջոցառում բիզնեսի սեփականատերերի, հիմնադիրների, CEO-ների և ղեկավարների համար, որոնք ցանկանում են դուրս գալ իրենց ներկայիս մասշտաբի սահմաններից՝ կառուցել խոշոր ընկերություն, ամուր դիրք զբաղեցնել շուկայում և կայացնել ոլորտի առաջատարին բնորոշ որոշումներ։

Դասախոսության ընթացքում կքննարկենք՝

  • ինչու են ձեռնարկատերերի մեծ մասը մնում փոքր բիզնեսի սահմաններում, նույնիսկ երբ ցանկանում են հասնել ավելիին,
  • սեփականատիրոջ ո՞ր վախերն ու ներքին համոզմունքներն են սահմանափակում ընկերության աճը,
  • ինչու փոքր բիզնեսը միշտ չէ, որ ավելի անվտանգ է, քան խոշորը,
  • ինչպես է վերահսկողությունը կորցնելու վախը խանգարում լիազորություններ պատվիրակելուն և ուժեղ թիմ կառուցելուն,
  • ինչու է «ինձնից լավ ոչ ոք չի անի» սկզբունքը սեփականատիրոջը դարձնում բիզնեսի աճի գլխավոր սահմանափակումը,
  • ինչ անել, երբ թվում է, թե շուկան չափազանց փոքր է աճի համար,
  • ինչու են ուժեղ մասնագետներն ընտրում հավակնոտ ընկերություններ, որոնք ունեն մեծ նպատակ,
  • ինչպես մշտական անձնական ներգրավվածությունից անցնել այնպիսի համակարգի կառուցմանը, որը կարող է աճել առանց հիմնադրի ամենօրյա վերահսկողության։

Այս դասախոսությունը կօգնի անկեղծորեն պատասխանել գլխավոր հարցերին

Ինչո՞ւ իմ ընկերությունը մինչ օրս չի մեծացել։

Ի՞նչն է այսօր իրականում սահմանափակում դրա աճը։

Որպես սեփականատեր՝ ի՞նչ որոշումներ պետք է կայացնեմ։

Ինչպե՞ս կառուցել ընկերություն, որն ինձ կտա ավելի մեծ ազատություն, կայունություն և ազդեցություն։

Իրականությունն՝ առանց ձևականությունների

  • «Փոքր ընկերություն կառուցելն ավելի բարդ և վտանգավոր է, քան խոշոր ընկերություն կառուցելը»
  • «Արհեստական բանականությունը չի վերացնում մասշտաբավորման անհրաժեշտությունը․ այն վերաիմաստավորում է, թե ինչպիսին պետք է լինի մասշտաբը» 2025–2026 թվականների արդիական թեմա
  • «Հաջողակ բիզնեսների 90%-ը կառուցվել է առանց խոշոր ներդրումների»
  • Power Law․ «Ընկերությունների ընդամենը 4%-ն է ստեղծել ԱՄՆ շուկայի ամբողջ հարստությունը վերջին 90 տարվա ընթացքում»

Միջոցառումից հետո ստացվող 6 գործնական արդյունքները

1 Սահմանափակումների ախտորոշում

Կբացահայտեք, թե իրականում ինչն է խոչընդոտում ընկերության աճին՝ շուկայի չափը, բիզնես մոդելը, թիմը, կառավարման համակարգը, ռեսուրսների հասանելիությունը, թե սեփականատիրոջ դերը։

2 Ընկերության ցանկալի մասշտաբի սահմանում

Կձևակերպեք, թե ինչպիսի ընկերություն եք ցանկանում կառուցել, ինչ դիրք եք ուզում զբաղեցնել շուկայում և ինչ արդյունք եք համարում առավելագույնը ձեզ համար։

3 Մասշտաբավորման տրամաբանություն

Կհասկանաք՝ ինչպես կառուցել ռազմավարություն՝ հիմնվելով շուկայի հնարավորությունների և ընկերության նպատակային չափի վրա, այլ ոչ միայն ներկա ռեսուրսների ու սահմանափակումների։

4 Կառավարման համակարգ

Կորոշեք, թե ինչ դերեր, գործընթացներ և կառավարման մեխանիզմներ է անհրաժեշտ ստեղծել, որպեսզի ընկերությունը կարողանա աճել՝ առանց սեփականատիրոջ մշտական մասնակցության յուրաքանչյուր առաջադրանքին։

5 Լավագույն մասնագետներին ներգրավելու ռազմավարություն

Կիմանաք՝ ինչպես գրավել ուժեղագույն թոփ մենեջերներին՝ առանց աշխատավարձային ֆոնդն անհարկի մեծացնելու։

6 Զարգացման նոր ուղի

Կվերաիմաստավորեք ձեր բիզնեսի ներուժը և կտեսնեք հաջորդ մակարդակ դուրս գալու ճանապարհային քարտեզը։

Ինչու է արդյունավետ մասնակցել ամբողջ թիմով

Ներդրում առանցքային թոփ մենեջերների մտածողության մեջ

Ընկերության իրական աճը սկսվում է այն ժամանակ, երբ առանցքային թիմը սկսում է մտածել միասնական տրամաբանությամբ։

  • Միասնական ռազմավարական տեսլական

Սեփականատերն ու թոփ մենեջերները սկսում են շարժվել նույն ուղղությամբ և ավելի արագ որոշումներ կայացնել։

  • «Լավ կատարելուց» անցում դեպի «ավելին ստեղծելը»

Ղեկավարները դադարում են մտածել միայն փոքր խնդիրների շրջանակում և սկսում են տեսնել մասշտաբային աճի հնարավորությունները։

  • Ուժեղ մոտիվացիա

Հավակնոտ նպատակը միավորում և ոգեշնչում է թիմին ավելի արդյունավետ, քան պարզապես թվերով արտահայտված KPI-ները։

Ում համար է այս միջոցառումը

  • Գործող բիզնեսների սեփականատերերի համար, որոնք ցանկանում են անցնել զարգացման հաջորդ մակարդակ և մուտք գործել նոր շուկաներ։
  • Ձեռնարկատերերի համար, որոնք բախվել են բիզնեսի զարգացման սահմանափակումների և ցանկանում են հասկանալ, թե որտեղ է հիմնական խոչընդոտը՝ բիզնես մոդելում, թիմում, ռեսուրսներում, կառավարման համակարգում, թե սեփականատիրոջ դերում։
  • CEO-ների և թոփ մենեջերների համար, որոնք պատասխանատու են ռազմավարության, մասշտաբավորման և գործառնական արդյունքների համար։
  • Ստարտափների հիմնադիրների համար, որոնք ծրագրում են կառուցել խոշոր ընկերություն և ցանկանում են մասշտաբավորման ներուժը հենց սկզբից ներդնել բիզնես մոդելի, թիմի և զարգացման ռազմավարության հիմքում։

Բանախոս

Օսկար Հարթման

150 միջազգային ընկերությունների հիմնադիր և ներդրող՝ 20 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր կապիտալիզացիայով։ Աշխարհի թոփ 18 բիզնես հրեշտակներից մեկը։

Accumulator Unicorn Venture Fund, Fastline Ventures, Simile Venture Partners և LARIX ֆոնդերի համահիմնադիր և գործընկեր։

Ներդրումներ է կատարել միջազգային ընկերություններում՝ Auto1 Group, Casacanda (Fab.com), Frontier Car Group, FashionAndYou, Sukar, Ninjacart, June Homes, Flaschenpost.de։

Վենչուրային ներդրումային պորտֆելում ունի ավելի քան 70 ընկերություն, որոնցից 15-ի կապիտալիզացիան գերազանցում է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը։

Ճանաչվել է աշխարհի ամենահաջողակ բիզնես հրեշտակներից մեկը։

«Տարվա բեկում» և EY Entrepreneur of the Year մրցույթների դեսպան։

2018 թվականին ընդգրկվել է Գերմանիայի ամենահարուստ բնակիչների TOP 1000 ցանկում։

Տոմսերի արժեքը՝ 100․000, 200․000, 400․000 և 1․500․000 դրամ

Կազմակերպիչ՝ Sarajyan Trainings

Լրացուցիչ տեղեկություններ

Ստեղծված է AI-ով

Ավտոմատ առաջարկներ՝ կազմակերպչի պաշտոնական տեղեկություններից առանձին։

Օսկար Հարթմանի «ՄԱՍՇՏԱԲ» դասախոսությունը Երևանում՝ դեկտեմբերի 12, 2026 թ., ժամը 17։00։ Միջոցառումը նախատեսված է բիզնեսի սեփականատերերի, հիմնադիրների, CEO-ների և ղեկավարների համար։ Թեման խոշոր ընկերություններ կառուցելն է՝ աճի սահմանափակումները, լիազորությունների պատվիրակումը, ուժեղ թիմի կառուցումը, մասշտաբավորման ռազմավարությունը և կառավարման համակարգերը։

Համաժողովներ

Աղբյուր՝ tomsarkgh.am