Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք
Բեմական արվեստ

Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը

2026 թ. դեկտեմբերի 22, երեքշաբթի · 19:30Hamazgayin State Theater named after Sos Sargsyan · Yerevan

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Ներբեռնեք iPhone-ի հավելվածը

Կատարողներ

Նկարագրություն

Կարդալ ավելին

Համազգային թատրոնի 35-ամյակին և Ծննդյան տոներին ընդառաջ՝ Սոս Սարգսյանի պատմական բեմադրությունը վերադառնում է։

«Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը»

Էդուարդո դե Ֆիլիպպո

Տրագիկոմեդիա՝ երկու գործողությամբ

Սուրբ Ծննդյան տոների շեմին մի ընտանիք ապրում է իր առօրյա հոգսերով, վեճերով, գաղտնիքներով ու փոքրիկ ուրախություններով։

Ընտանիքի հայրը՝ սինյոր Կուպելլոն, տարված է իր երազանքով՝ ստեղծել մանուկ Քրիստոսի պատկերով ծննդյան մսուր։ Նրա համար Սուրբ Ծնունդը հրաշքի, բարության և ընտանեկան ջերմության խորհրդանիշ է։

Սակայն իրականությունը միշտ չէ, որ համընկնում է մեր երազանքների հետ։

Ընտանեկան հարաբերությունների խճճված հանգույցները, չասված խոսքերն ու մարդկային թուլությունները աստիճանաբար բացահայտում են կյանքի և երազանքի միջև եղած ցավոտ հակասությունը։

Բայց գուցե հենց այդ հավատն է հրաշքի հանդեպ, որ մարդուն օգնում է շարունակել ապրել:

Բեմադրությունը ՝ Սոս Սարգսյանի

Վերականգնումը՝ Գագիկ Մադոյանի

Դերերում՝

Սերգեյ Թովմասյան

Նարինե Գրիգորյան

Գագիկ Մադոյան

Տաթև Ղազարյան

Կորյուն Բուդուրյան

Գևորգ Մարգարյան

Եվա Զոհրաբյան

Հայկ Պետրոսյան

Հարություն Սարգսյան

Տևողությունը՝ 2 ժամ 10 րոպե

Տոմսերի արժեքը՝ 4000 – 7000 դրամ

Կազմակերպիչ՝ «Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն» ՊՈԱԿ

Բեմական արվեստԹատրոն

Աղբյուր՝ tomsarkgh.am