Անցնել բովանդակությանը
360expՀանրային բետա
Մուտք

Պահպանեք միջոցառումը, և մենք կտեղեկացնենք, եթե ամսաթիվը, ժամը կամ վայրը փոխվի։

Ներբեռնեք iPhone-ի հավելվածը

Կատարողներ

Նկարագրություն

Կարդալ ավելին

«Սուրբծննդյան մի հուշ»

Ըստ Թրուման Կապոտեի համանուն պատմվածքի

Տասը տարեկան Բադին և նրա վաթսունամյա լավագույն ընկերը որոշում են Սուրբծննդյան թխվածքաբլիթներ պատրաստել՝ իրենց փոքրիկ ուրախությունը կիսելով աշխարհի հետ։ Անսովոր արկածներով, վանիլի ու կոճապղպեղի բույրով լի այս պատմությունը մեծացած Բադիին վերադարձնում է մանկության ամենաջերմ ու կախարդական Սուրբծննդյան հուշերին, որոնք կենդանանում են բեմում։

Սա պատմություն է տարիք չճանաչող ընկերության և սրտում պահվող տոնի մասին:

Ներկայացումը կուղեկցվի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբի ջերմ կատարումներով ու զանգակների անմոռանալի հնչյուններով:

Թատրոնում ձեզ սպասում է նաև ներկայացման բարի, ընկերասեր ու հավատարիմ մեծ շունը:

Եկեք ամբողջ ընտանիքով՝ միասին վայելելու այս ջերմ ու կախարդական պատմությունը։

Ներկայացմանը կհաջորդի կախարդական ու համեղ թխուկի հյուրասիրությունը:

Բեմադրող ռեժիսոր՝ Մհեր Զաքարյանի

Բեմանկարիչ՝ Տիգրան Հարությունյան

Դերերում՝ Լիզա Ենգիբարյան, Տիգրան Սրապյան, Գագիկ Մարգարյան, Ռաֆիկ Մաջարյան

Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբի խմբավար՝ Հասմիկ Ամատունի

25 դեկտեմբերի - 13 հունվարի

Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ

ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն, Պապ թագավորի 26

ԸնտանեկանԹատրոն

Լրացուցիչ տեղեկություններ

Ստեղծված է AI-ով

Ավտոմատ առաջարկներ՝ կազմակերպչի պաշտոնական տեղեկություններից առանձին։

Ներկայացում՝ ըստ Թրուման Կապոտեի համանուն պատմվածքի։ Տասնամյա Բադին և նրա վաթսունամյա լավագույն ընկերը Սուրբծննդյան թխվածքաբլիթներ են պատրաստում։ Ներկայացմանը կմասնակցի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը, իսկ դրանից հետո կլինի թխուկի հյուրասիրություն։ Բեմադրող ռեժիսոր՝ Մհեր Զաքարյան։ 25 դեկտեմբերի - 13 հունվարի, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ։ ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն, Պապ թագավորի 26։

ԹատրոնԲեմական արվեստԸնտանեկան

Աղբյուր՝ tomsarkgh.am